Իրադարձություններ Հայաստանում
«Քվամատել»-ը` քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ. Հայաստանի գաստրոէնտերոլոգները նշեցին «Քվամատելի» 20-ամյակը
Օրերս Գեդեոն Ռիխտեր ընկերությունը՝ Հայաստանի գաստրոէնտերոլոգների միության հետ համատեղ, նշեց Քվամատել դեղի 20-ամյա գործունեությունը հայաստանյան դեղաշուկայում:
Միջոցառման հիմնական խնդրի` պանկրեատիտ հիվանդության և «Քվամատել» դեղամիջոցի մասին զրուցեցինք Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Թերապևտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի դոցենտ,Ավանդական բժշկության ինստիտուտի պրոֆեսոր Նաիրա Փաշինյանի հետ:
– Տիկին Փաշինյան, ի՞նչ կարևորություն ունի այսօրվա միջոցառումը:
– Յուրաքանչյուր տոն կատարված աշխատանքի փաստացի ամփոփում է: Այսօր մենք խոսում ենք մի շատ կարևոր բժշկական խնդրի մասին, որը միշտ ակտուալ է և տարածված ամբողջ աշխարհում: Քրոնիկ պանկրեատիտի համակցված բուժման մեջ կարևոր տեղ են գրավում ստամոքսահյութի արտադրությունն ընկճող դեղանյութերը, որոնց թվին է պատկանում նաև լայն կիրառվող «Քվամատել» դեղը:
– Եթե փորձենք ավելի մատչելի բացատրել, ի՞նչ հիվանդություն է քրոնիկ պանկրեատիտը, ինչպե՞ս է դրսևորվում:
– Քրոնիկ պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքային բնույթի հիվանդություն է: Այն օրգանիզմում կատարում է մարսողության կարևորագույն գործըթացներն ապահովող գործառույթներ: Հաճախ, տարիների ընթացքում, որոշակի ոչ բարենպաստա գործոնների ազդեցության հետևանքով խանգարվում է ենթաստամոքսահյութի կազմը և արտազատումը, արդյունքում առաջանում է գեղձի հյուսվածքի արտահայտված փոփոխություն (նեկրոզ ֆիբրոզ), որոնք դրսևորվում են արտահատված ցավային համախտանիշով, իսկ հետագայում` գեղձի էկզոկրին և էնդոկրին ֆունկցիաների անբավարարությամբ:
![]() |
![]() |
![]() |
– «Քվամատել»-ի 20-ամյակի առիթով, եթե խոսք ունեք հղելու…
– Ի սրտե շնորհավորում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերությանն ի դեմս՝ հայաստանյան ներկայացուցության ղեկավար Արտաշես Հարությունի Բլուրցյանին և ամբողջ աշխատակազմին, որոնց հետ երկար տարիներ մեծ հաճույքով համագործակցում ենք:
![]() |
![]() |
![]() |
Ուզում եմ հատկապես շնորհավորել ընկերության մենեջեր Ժաննա Մակեդոնի Սահակյանին, ում հետ միասին մենք երկար ճանապարհ ենք անցել` ուսումասիրելով ընկերության բոլոր դեղամիջոցները: Կցանկանայի, որ ընկերությունը միայն ու միայն առաջ գնար` շարունակելով մնալ շուկայում լավագույններից մեկը:
Մեր հաջորդ զրուցակիցը ՀՀ ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգ, բ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Գրիգորյանն է:
– Պրոֆեսոր Գրիգորյան, ո՞րն է «Քվամատել» դեղամիջոցի երկարակեցության գաղտնիքը:
– Սկզբում «Քվամատել»-ը մեծ հեղաշրջումով մտավ դեղաշուկա: Իր մրցակցների համեմատ այն շատ քիչ կողմնակի ազդեցություններ ուներ: Հենց այդ պատճառով էլ այն կիրավում է արդեն 20 տարի:
– Պարոն Գրիգորյան, խոսենք Գեդեոն Ռիխտեր ընկերության հետ ձեր համագործակցության մասին:
– 20 տարուց ավելի է, ինչ համագործակցում եմ Գեդեոն Ռիխտեր ընկերության հետ: Անձամբ իմ տեսանկյունից բոլոր դեղագործական ընկերություններից ամենակայունն ու վստահելին Գեդեոն Ռիխտերն է, որի հետ երկար տարիներ աշխատում ենք գիտական բարձր մակարդակով: Այս գործում մեծ է Արտաշես Հարությունովիչի և Ժաննա Մակեդոնովնայի ներդրումը: Նրանք ո՛չ միայն ներկայացնում են արտադրանքը, այլև սրտացավորեն հետևում, թե ինչպիսի արձագանք կա, ինչպես է ազդում դեղը հվանդի առողջության վրա:
Մեր զրուցակիցն է Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը:
– Սուսաննա, անդրադառնալով «Քվամատելի» 20-ամյա պատմությանը, ինչպե՞ս այն մտավ հայկական դեղաշուկա:
– 1994թ. Գեդեոն Ռիխտեր ընկերությունն առաջինը գրանցեց «Քվամատել» դեղը հայաստանյան դեղաշուկայում: Այդ ժամանակ սկիզբ դրվեց 3-րդ սերնդի պաշարիչի նշանակման նոր դարաշրջանին: «Քվամատելի» 20 տարվա պատմության մեջ կողմնակի ազդեցության ոչ մի դեպք չի գրանցվել: Կողմնակի ազդեցությունները գրեթե բացակայում են, իսկ արդյունավետությունը բավականին բարձր է:
– Ովքե՞ր են մասնակցում այսօրվա միջոցառմանն ու կա՞ արդյոք նորություն` կապված 20-ամյա դեղամիջոցի հետ:
– Այս միջոցառմանը մասնակցում են բոլոր այն բժիշկներն, ովքեր իրենց բուժման գործընթացում «Քվամատել» նշանակելու մեծ փորձ են ունեն: Մենք ցանկանում ենք միասին ամփոփել այս 20 տարիները, քննարկել բժիշկներին հուզող հարցերը` կապված դեղամիջոցի կիրառման, հատուկ կլինիկական դեպքերի հետ: Որպես նորություն` ներկայացնելու ենք «Քվամատել» դեղամիջոցի հակաօքսիդանտ հատկությունը:
24.09.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY4TybBM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


























